Մեր կողմից իրականացվող յուրաքանչյուր նախագծի հիմքում աշխատանքի նկատմամբ նվիրվածությունն է և պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչի շնորհիվ մշտապես ապահովում ենք աշխատանքի բարձրորակ արդյունքը:
Մեր գործունեությունը
Հողային աշխատանքներ
Beelder Construction ընկերությունը մասնագիտացված է նաև հողային համալիր աշխատանքների իրականացման ոլորտում (գրունտի հանում (մշակում), տեղափոխում և որոշակի վայրում զետեղում։ Վերջինս երբեմն ուղեկցվում է գրունտի հարթմամբ և խտացմամբ)։ Տեխնիկայի գերհագեցվածությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ մասնագիտացում անցած անձնակազմի շնորհիվ յուրաքանչյուր նախագիծ ավարտվում է սեղմ ժամկետներում: Օգտագործելով նորարարական տեխնոլոգիական լուծումներով գլդոններ և գրեյդերներ՝ ընկերությունը կարողանում է ապահովել երաշխավորված արդյունք։ Սարքերին ներկառուցված GPS համակարգերը հնարավորություն են ընձեռում հետևել և կառավարել հողային աշխատանքների իրականացման ամբողջ գործընթացը:
Ասֆալտապատման աշխատանքներ
Ավելի քան 20 տարի մասնագիտացած լինելով ասֆալտապատման աշխատանքներում՝ Beelder Construction այսօր իրականացնում է ասֆալտապատման համար անհրաժեշտ բոլոր նյութերի ու հումքերի արտադրություն։ Ընկերությունն իրականացնում է բակային բարենորոգումներից մինչև միջպետական մայրուղիների ասֆալտապատման գործընթաց՝ ապահովելով լավագույն արդյունք և որակ։ Մենք օգտագործում ենք նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներ, որոնք շարունակաբար թարմացվում են, իսկ մեր մասնագետները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են հենց սարքավորումներն արտադրող առաջատար ընկերությունների կողմից, ինչպիսիք են CAT-ը, Bomag-ը, Sakai-ն, LG-ն, Komatsu-ն և այլն։
Հորատում և պայթեցում
Տարածքի ուսումնասիրությունն անցկացնելուց հետո մեր լիցենզավորված մասնագետները ներկայացնում են անհրաժեշտ գեո-տեխնիկական հաշվետվություններ, ինչպես նաև նախագծի իրականացման պլան։ Հորատման աշխատանքների իրականացման համար նախատեսված մեր տեխնիկան համապատասխանում է բոլոր չափանիշերին՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:
Beelder Construction-ն անցկացնում է հորատման և պայթեցման աշխատանքներ թե՛ հանքարդյունաբերության նպատակներով, թե՛ ժայռային պայթեցումների։ Յուրաքանչյուր հորատումից և պայթեցումից հետո ժայռաբեկորները մանրացվում են՝ դառնալով հանույթ։
Բետոնի և խճի արտադրություն
Ասֆալտապատման աշխատանքներն ուղեկցվում են բետոնե կառույցների արտադրությամբ և տեղադրմամբ։ Ունենալով բետոնի սեփական արտադրություն՝ օրական 32 խմ հզորությամբ, Beelder Construction ընկերությունը կարողանում է արդյունավետ կառավարել իր ռեսուրսները՝ գործընկերոջը ներկայացնելով գնային լավագույն առաջարկը։
Բետոնի և խճի արտադրությամբ զբաղվող աշխատակիցները ևս պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ զարգացնելով իրենց հմտություններն ու գիտելիքները: