«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվեց՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Մեր մասին
Մեր պատմությունը
«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվեց՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Ընկերության առաջին մեծամասշտաբ նախագիծը 2002-2003 թթ․-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյանի և Մ․ Ադամյանի փողոցների վերակառացումն էր։ Նախագիծն իրականացվում էր Լինսի հիմնադրամի աջակցությամբ։
Իսկ 2007թ․-ին ընկերությունը զբաղվեց նաև Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքներով։
Ներկայումս ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինության, հիդրոտեխնիկական շինարարության, ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե խառնուրդների արտադրությամբ:
2015-2016 թվականներից սկսեցինք աշխատել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շրջանակներում։ Նախագծի ընթացքում կառուցապատվեց Երևան քաղաք, Նոր Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհային հանգույցը։ Իսկ 2017-2018թթ․ կառուցեցինք Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի ճանապարհային հանգույցները։
Լինելով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում՝ «Բիլդեր Քոնսթրաքշնը»-ը 20 տարիների ընթացքում դարձել է բարեխիղճ գործընկեր ու վստահելի գործատու։ Նորարական մեթոդներով աշխատանքի և նախագծերի կառավարումն այսօր դարձել են ընկերության մրցակցային առավելություններից մեկը։
Տեխնիկա և Որակի վերահսկում
Աշխատանքային գործընթացն իրականացվում է առաջատար և նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ: Մեզ համար առաջնային է տեխնիկաների թարմացումն ու ժամանակակից տեխնիկաների ձեռքբերումը, որոնք էլ օգտագործվում են աշխատանքի բարձր որակն ապահովելու համար: Տեխնիկաները ձեռք են բերվում են անմիջական արտադրողից, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել ամենամյա տեխնիկական բարձր սպասարկումը, այլև մեր աշխատակիցների վերապատրաստումը՝ լավագույն մասնագետների կողմից:
Աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը գերակա համարելով՝ կարևորում ենք ոչ միայն սարքավորումների տեխնիկական անվտանգության նորմերի, այլև աշխատակիցների կողմից աշխատանքային անվտանգության կանոնների պահպանումը: Յուրաքանչյուր նոր աշխատակից աշխատանքի անցնելիս ծանոթանում է անվտանգության կանոններին, տեղանքում (շինարարական հրապարակում) նաև հրահանգավորվում է շինարարական տեղամասի աշխղեկի կողմից:
Մեր ընկերությունում որակի վերահսկման գործընթացը շարունակական ու մշտական բնույթ է կրում: Տեղանքում իրականացվող աշխատանքների համար նախատեսված հումքերն անցնում են համապատասխան լաբորատոր փորձաքննություն՝ անհրաժեշտ ստանդարտներին և որակին համապատասխան արդյունք ապահովելու նպատակով:
Մեզ համար կարևոր են մարդկային ճակատագրերը, ինչի համար առավելագույնս ուշադրություն ենք դարձնում շրջակա միջավայրի անվտանգության ու մարդկանց առողջության, մեր կողմից կատարվող ավտոճանապարհների սարքինության, ապահովության ու հուսալիության վրա:
Ներկայումս մենք օգտագործում ենք առաջատար ընկերությունների արտադրած տեխնիկա.
- Caterpillar
- Bomag
- Sakai
- LG
- CLG
- Titan
- Wirtgen
- Komatsu
- Kubota
- Shacman
- Cyg
Մեր թիմը
Յուրաքանչյուր հաջողված նախագծի հիմքում կանգնած են բարձր որակավորում ունեցող փորձառու մասնագետներ, ովքեր ապահովում են մեր Ընկերության գործունեության տարիների ընթացքում վաստակած վարկանիշը:
Beelder ընտանիք
Հիմնադրման օրվանից ի վեր Ընկերությունը վարում է մարդակենտրոն քաղաքականություն: Մեզ համար բարձրագույն արժեքը մեր աշխատակիցներն են, ովքեր հանդիսանում են մեր ընկերության հաջողության գրավականը: Մենք մեր ընտանեկան հարկի տակ ենք ընդունել այնպիսի աշխատակիցների, ովքեր ընկերության հիմնադրման օրվանից սկսած առաջին քայլերը կատարել են մեզ հետ, կիսում են մեր արժեքները, բարեխղճորեն և սրտացավորեն են մոտենում յուրաքանչյուր նախագծի: Մեր աշխատակիցները ժրաջան մեղուների պես իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեն մեր Ընկերության փեթակում: Ահա այս կարևորագույն գաղափարախոսությունը հիմք ընդունելով՝ որոշեցինք ընկերությունն անվանափոխել Beelder: