Մեր կողմից ստանձնած յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բացառապես պրոֆեսիոնալ մոտեցմամբ և մեծագույն նվիրվածությամբ, ինչի շնորհիվ ապահովում ենք աշխատանքի բարձրորակ արդյունք, որը համապատասխանում է համաշխարհային որակի չափանիշներին։
Մենք որդեգրել ենք գործելաոճի այնպիսի սկզբունքներ, որտեղ առանցքային է անվտանգությունը և հուսալիությունը:
Ամուր և հուսալի ժառանգություն
Ամուր և հուսալի ժառանգություն
Մեր մասին
«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին՝ «Վահագն և Սամվել» անվանմամբ։ 2021 թվականին ընկերությունն անվանափոխվեց՝ ստանալով «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ անվանումը։
Ընկերության առաջին մեծամասշտաբ նախագիծը 2002-2003 թթ․-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի, Թումանյանի և Մ․ Ադամյանի փողոցների վերակառացումն էր։ Նախագիծն իրականացվում էր Լինսի հիմնադրամի աջակցությամբ։
Իսկ 2007թ․-ին ընկերությունը զբաղվեց նաև Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքներով։
Ներկայումս ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինության, հիդրոտեխնիկական շինարարության, ասֆալտբետոնե և ցեմենտբետոնե խառնուրդների արտադրությամբ:
2015-2016 թվականներից սկսեցինք աշխատել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի շրջանակներում։ Նախագծի ընթացքում կառուցապատվեց Երևան քաղաք, Նոր Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհային հանգույցը։ Իսկ 2017-2018թթ․ կառուցեցինք Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի ճանապարհային հանգույցները։
Լինելով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում՝ Beelder Construction-ը 20 տարիների ընթացքում դարձել է բարեխիղճ գործընկեր ու վստահելի գործատու։ Նորարական մեթոդներով աշխատանքի և նախագծերի կառավարումն այսօր դարձել են ընկերության մրցակցային առավելություններից մեկը։
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է մեր հայրենակիցների համար կառուցել անվտանգ և հուսալի ճանապարհներ և թողնել հուսալի և ապահով ժառանգություն գալիք սերունդների համար։
Մեր Տեսլականը
Մենք ձգտում ենք տարածաշրջանում դառնալ հուսալի գործընկեր և հստակ ժամանակացույցերի շրջանակներում իրականացնել երկարաժամկետ նախագծեր, որոնք հիմնված կլինեն անվտանգության և որակի վրա։